Մշտական Ներկայացուցիչ

Ն.Գ. պարոն Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան,
մշտական ներկայացուցիչ

 

Ծննդյան թիվն ու վայրը

1974թ. նոյեմբերի 4–ին, Երևան

Կրթությունը

1996-1999 - ԵՊՀ պատմության ֆակուլտետի Նորագույն պատմության ամբիոնի ասպիրանտ

1991-1996թ. - Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում
Մասնագիտական դասընթացներ

2011թ.- Եվրոպական ուսումնասիրությունների Եվրոպայի քոլեջ` Բրյուգե, Բելգիա

2000թ. - Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց՝ Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

2005թ. - Ջ․ Մարշալի անվան Եվրոպական կենտրոնի «Ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության խնդիրների ծրագիր», Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա 

Աշխատանքային գործունեությունը

2017-2018թթ․ - ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչի տեղակալ` Նյու Յորք, ԱՄՆ

2015-2017թթ․- Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար՝ Ժնև, Շվեյցարիա

2009-2015թթ․ - Եվրոպական միության բաժնի վարիչ, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2006-2009թթ․ - Առաջին քարտուղար, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանություն, Լոնդոն

2005-2006թթ․ - Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ, Արտաքին գործերի նախարարություն

2001-2004թթ․ - Երկրորդ քարտուղար, Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՝ Նյու Յորք, ԱՄՆ

1998-2001թթ․ - Կցորդ, երրորդ քարտուղար Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժին, ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Դիվանագիտական աստիճանը

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ

անգլերեն, ռուսերեն

Ունի երկու դուստր։

ՀՀ նախագահի օգոստոսի 13-ի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):