• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցեց Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին

02 փետրվարի, 2026

Հայաստանը, որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցեց Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։ Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարություններով՝ «ՄԱԿ80» նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակներում։

Հայաստանը ընդգծեց, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։

Առանձնակի ընդգծվեց UNDP-ի կենտրոնական դերը՝ ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող և միջին եկամուտ ունեցող երկրների համար։

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես՝ հումանիտար և զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։ Շեշտվեց UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում։

Ելույթների տեքստերնն ամբողջությամբ հասանելի են հետևյալ հղումներով՝

https://un.mfa.am/en/statements/2026/02/02/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un-at/15384,

https://un.mfa.am/en/statements/2026/02/03/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un/15385,

https://un.mfa.am/en/statements/2026/02/04/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un-at/15386։   

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: