• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգ Նյու Յորքում

03 դեկտեմբերի, 2011

Դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի Կառնեգի հանրաճանաչ դահլիճում ՄԱԿ –ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ եւ ՀԲԸՄ հետ համագործակցությամբ կազմակերպվել էր տարբեր երկրներից ժամանած տաղանդավոր երիտասարդ կատարողների համերգ` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին:

 
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր հայ երաժիշտների կատարմամբ Կառնեգի-հոլում հնչեցին Արամ Խաչատուրյանի, Էդվարդ Գրիգի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի եւ այլ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:
 
Նանսենի հիշատակին նվիրված միջոցառմանն ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում նշել է, որ Նյու Յորքում կազմակերպված համերգը, ի թիվս Հայաստանի մայրաքաղաքում եւ մի քանի տասնյակ այլ երկրներում տեղի ունեցած հանդիսավոր մշակութային միջոցառումների, նշանավորում է Նանսենի հանդեպ հայ ժողովրդի եւ նրա կառավարության տածած հարգանքն ու երախտագիտությունը: Դեսպան Նազարյանն անդրադարձել է Նանսենի հայանպաստ գործունեությանն Ազգերի Լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում` ուղղված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի բեկորների ներգաղթի, վերաբնակեցման ու վերապրելու համար պայմանների ապահովմանը:
           
«Մարդկային հիշողությունն օժտված է յուրահատուկ մի ունակությամբ. երախտագիտությամբ պահպանել այն մարդասերների պայծառ անունները, ովքեր իրենց կյանքն են նվիրում համընդհանուր արժեքների եւ իդեալների պաշտպանության ու հաստատման շնորհակալ գործին»,- նշել է ՀՀ դեսպանը: 
 
Կառնեգի-հոլում կայացած համերգին ներկա էին Ամերիկայի Արեւելյան ափի հայ համայնքի, համայնքային կառույցների, ինչպես նաեւ Նյու Յորքում տեղակայված մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: