• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում

  • ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդ (Economic and Social Council/ ECOSOC)՝ 2019-2021թթ. ժամանակահատվածի համար։ 2019-2020թթ․ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիսացել է Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ ինտեգրման հարցերով փոխնախագահը։

ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի, հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար։ 2020թ․ հուլիսի 10-ին Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը։

  • ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդ (UN Human Rights Council/HRC)՝ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։

Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) ստեղծվել է 2006 թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ միջկառավարական մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Այն զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների առաջ մղման և պաշտպանության հարցերով, մարդու իրավունքների խախտումների հասցեագրմամբ ու դրանց վերաբերյալ համապատասխան խորհրդատվություններ անելով։ ՄԻԽ-ի հանդիպումները տեղի են ունենում  ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում։ 

  • ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողով (Commission on the Status of Women/CSW)՝ 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահ (2020-2021թթ.):

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ 

  • Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողով (The Commission on Crime Prevention and Criminal Justice/ CCPCJ)՝ 2021-2023թթ. ժամանակահատվածի համար։

 ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հաստատվել է 1992թ. ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի կողմից՝ Գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ։ Հանձնաժողովը հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության բնագավառում ՄԱԿ-ի քաղաքականություն մշակող հիմնական մարմինն է։ Այն ուսումնասիրում է կազմակերպության նորմերը և ստանդարտները այդ ոլորտում, ներառյալ՝ դրանց կիրառումն անդամ երկրների կողմից։ Հանձնաժողովը հանդիսանում է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կառավարող մարմին։ 

  •  Ծրագրման և համակարգման կոմիտե (The Committee for Programme and Coordination/CPC)՝ 2021-2023թթ. ժամանակահատվածի համար։

Ծրագրման և համակարգման կոմիտեն Գլխավոր ասամբլեայի ու Տնտեսական և սոցիալական խորհրդի պլանավորման, ծրագրման, համակարգման հարցերի հիմնական օժանդակ մարմինն է:  

  • ՀՀ առաջադրել է իր թեկնածությունը, ի թիվս այլ մարմինների, ՄԱԿ Անվտանգության խորհրդին 2032-2033թթ. անդամակցելու համար (ընտրությունները կայանալու են 2031 թ․)։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: