• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանի ավարտը

01 մարտի, 2012

Մարտի 1-ին Նյու Յորքում ավարտվեց ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանը, որը նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման արդյունավետության բարելավմանը:

Ի թիվս օրակարգի այլ հարցերի, որոնք ներառում էին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների կիրառման առաջարկությունները, Հատուկ կոմիտեի այս նստաշրջանում որոշվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունմանը ներկայացնել բանաձև` նվիրված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մանիլայի հռչակագրի երեսունամյակին:

Այս բանաձևը, վերահաստատելով Մանիլայի հռչակագրի հիմնարար բնույթը, կոչ է անում անդամ երկրներին բարեխղճորեն կատարել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի դրույթները, որոնցում մեծապես կարևորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացումը, վեճերի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ուժի կիրառման անթույլատրելիությունը և բացառումը, տարածաշրջանային կառույցների ու միջնորդության դերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: