• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

«Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում ՄԱԿ-ում

07 մարտի, 2012
«Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում ՄԱԿ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր «Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում:

Հայաստանի դիվանագիտական առաքելության այս նախաձեռնությունը կոչված էր քննարկելու մասնավորապես գյուղական շրջաններում կանանց առաջխաղացմանն ուղղված միջազգային և ազգային մակարդակներում իրականացվելիք ծրագրերը` այս օրերին Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի շրջանակում: Մասնագիտական այդ լսարանում որպես օրվա բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, Կանանց համաշխարհային բանկի նախագահ` Մարի Ելեն Իսկենդերյանը, դեսպան Մերիլ Ֆրանկը և Հայ օգնության Միության ներկայացուցիչ` Ստեֆանի Կիլյանը:

Իր խոսքում դեսպան Նազարյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիների ընթացքում, երբ մեծագույն ջանքեր են գործադրվում Հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ, գենդերային հավասարությունն և կանանց առաջխաղացումը պետք է դիտարկել և որպես նպատակ, և որպես միջոց` հասնելու համար կայուն զարգացմանը, և որ այս ընկալումը կարևոր է ս.թ. հունիսին Ռիոյում կայանալիք ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովի համատեքստում: Դեսպանի կողմից առանձնացվել է, որ կանանց տնտեսական առաջխաղացումն ենթադրում է լայն իմաստով ֆինանսական միջոցներին տիրապետելու հարցում նրանց հնարավորությունների ավելացում, իսկ համայնքային շրջաններում նաև հողի, սեփականաշնորհման, սոցիալական ապահովության տրամադրման հարցում աջակցության ծրագրերի իրականացում: ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հավելել է, որ առկա տնտեսական դժվարություններն անհրաժեշտ է դիտարկել որպես առիթ` ամրապնդելու համար կանանց առաջխաղացմանը միտված համապատասխան ազգային ծրագրերը:

Միջոցառմանը ներկա էին հայկական և միջազգային հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի կառույցների, հիմնադրամների, մասնագիտական գործակալությունների և անդամ երկրների ներկայացուցիչները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: