• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Կ. Նազարյանի ելույթը ՄԱԿ ԱԽ հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկմանը

10 մայիսի, 2012
Կ. Նազարյանի ելույթը ՄԱԿ ԱԽ հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անց է կացվել Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ և ստահոդ հայտարարությունները:

ԱԽ անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Կարեն Նազարյանին:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը, Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելն ու ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցներն հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում:

Դեսպանը նաև հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ:

Կ. Նազարյանը նաև նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Արդբեջանի իշխանությունների կապն ալ-Կաիդային հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք
փորձել են պատերազմել Լեռանային Ղարաբաղի դեմ 90- ականների սկզբին և որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսևորել զգոնություն` թույլ չտալու համար ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից արածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն հաբեկչությունների ու սադրանքների միջոցով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: