• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Դեսպան Կարեն Նազարյանի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդում

12 հուլիսի, 2012
Դեսպան Կարեն Նազարյանի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետ հակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային: ՄԱԿ-ի այս մարմինը նշված թեմային անդրադառնում տարին մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման շրջանի գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները:
 

Նիստին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչները, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Հղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին, նա մասնավորապես նշել է, որ տնտեսական բնագավառում համագործակցության ծրագրերը կարող են համարվել վստահության ամրապնդման կարևոր միջոցառումներ, նույնիսկ երբ հակամարտությունից հետո կողմերի միջև դեռևս ընթանում են բանակցությունները:
 

Դեսպանը Նազարյանն իր խոսքում նաև նշել է, որ Հարավայի Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնումների ու աջակցության ծրագրերի` հարատև խաղաղության և կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: