• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ում

13 դեկտեմբերի, 2012
Արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (UN Central Emergency Response Fund - CERF) բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Մարդասիրական օգնության հարցերով նրա տեղակալը, ինչպես նաեւ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը, քանի որ, անցնելով 1988թ. աղետի արհավիրքի միջով, հստակորեն պատկերացնում է ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնված ազգաբնակչության տառապանքներն ու կարիքները: Դեսպան Նազարյանը հավաստիացրեց, որ նախորդ տարիների օրինակով, 2013թ.-ին եւս Հայաստանի կառավարությունը կաջակցի հիմնադրամին, ինչպես նաեւ դրվատանքի խոսքեր հղեց ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար, ԳՔ տեղակալին` արտակարգ իրավիճակներում արագ եւ կանխարգելիչ արձագանքման խթանմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական միջոցներն արդյունավետորեն կառավարելու համար:

Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը ՄԱԿ-ի կողմից 2005թ. հիմնադրված մարդասիրական ֆոնդ է, որը ժամանակին եւ համապատասխան մարդասիրական օգնություն է տրամադրում տարերային աղետներից եւ զինված հակամարտություններից տուժածներին: Այն հիմնադրվել է` նոր մակարդակի բարձրացնելու մինչ այդ գոյություն ունեցող Արտակարգ իրավիճակների կենտրոնական շրջանառու ֆոնդը (Central Emergency Revolving Fund) դրամաշնորհային տարր ներառելու միջոցով: Դրամաշնորհը գոյանում է կառավարությունների եւ մասնավոր հատվածի` կորպորացիաների, անհատների ու հասարակական կազմակերպությունների կամավոր նվիրատվությունների արդյունքում: Հիմնադրամը նպատակ է հետապնդում թերի ֆինանսավորում ունեցող ճգնաժամերի հաղթահարման ծրագրերում ամրապնդել հումանիտար օգնության արագ արձագանքման առանցքային տարրերը: Դեռեւս 2010թ.փետրվարին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշումով պետբյուջեից հատկացված 100 հազար ԱՄՆ դոլարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվել էր տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային իրերի, սննդի եւ առողջապահական կարիքների ապահովմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: