• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայ երիտասարդները ՄԱԿ-ի համաժողովում

15 օգոստոսի, 2013
Հայ երիտասարդները ՄԱԿ-ի համաժողովում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի ամսվա ընթացքում երիտասարդության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին հատուկ միջոցառումներ, որոնց մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՄԱԿ երիտասարդության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ահմադ Ալհենդավին, երիտասարդական խմբերի պատվիրակներ, այդ թվում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության փորձնակները, ովքեր մասնակցել են միջոցառումներին և իրենց հուզող տարածաշրջանային և համաշխարհային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել մասնակից այլ երիտասարդ առաջնորդների հետ:

ՄԱԿ-ի ԳՔ-ը կարևորել է երիտասարդների ավելի լայն ներգրավվածությունը կայուն զարգացման և համաշխարհային կարևորագույն այլ գործընթացներում: Երիտասարդները դեմ առ դեմ և առցանց հնարավորություն են ունեցել գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրելի իրենց հուզող հիմնախնդիրներին: Նյու Յորքում այս երկխոսությունը շարունակվել է ՄԱԿ այլ բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած կլոր սեղանի և համագումարի ձևաչափով` որոնց առանցքային թեմաներից էր երիտասարդների միգրացիայի և զարգման հարցերը:

ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն ամեն տարի իրականացնում է ամառային հատուկ ուսումնական ծրագրեր՝ սփյուռքահայ համալսարանականների համար, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրների ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորող հայ երիտասարդներին ծանոթացնել ՄԱԿ-ում Հայաստանի առաջնայնություններին, ՀՀ պատվիրակությունների գործունեությանը, Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, կազմակերպության հիմնական և օժանդակ մարմինների, գործակալությունների ու հիմնադրամների գործառույթներին ու աշխատանքային ուղղություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: