• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նախագահությամբ մեկնարկեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը

15 մարտի, 2021

Մարտի 15-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի դահլիճում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի առաջին հանդիպումը։

Իր բացման խոսքում Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է որոշումների կայացման բոլոր փուլերոմ կանանց ներկայացվածության և հանրային կյանքում լիարժեք մասնակցության խնդիրներին։ «Շատ երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, հանրային կյանքում կանանց հավասար և բովանդակային մասնակցության ներուժը դեռ պետք է իրացվի։ Մենք պետք է նվիրվենք որոշումների կայացման գործում, այդ թվում՝ քաղաքական առաջնորդության ոլորտում կանանց առաջխաղացման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը»,-նշել է Մհեր Մարգարյանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային հանրության աջակցության էական կարևորությունը՝ երաշխավորելու, որ կանայք և աղջիկները պաշտպանված են հակամարտություններում և հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում, քանի որ նրանք անհամաչափ զրկանքների են ենթարկվում՝ առերեսվելով անարդարությամբ և անհավասարությամբ պայմանավորված վտանգների, ներառյալ` կարևոր ծառայությունների և կենսական պայմանների հասանելիության հետ կապված։

Դեսպան Մարգարյանը շեշտել է, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը հնարավորություն է ստեղծում մշակելու կոնկրետ  գործողություններին միտված քաղաքական առաջարկություններ և աշխատելու առավել հավասար և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։

Բացման խոսքերով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, ՄԱԿ Սոցիալական և տնտեսական խորհրդի ու Գլխավոր ասամբլեայի նախագահները։

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է, որը բաղկացած է 45 անդամ երկրներից, որոնք ընտրվում ենք չորս տարի ժամկետով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-ից 2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահ։ Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը ընթանալու է մարտի 15-ից 26-ը՝ մեծամասամբ առցանց հանդիպումների ձևաչափով, ներառյալ՝ նախարարական 4 կլոր սեղան-քննարկումներ։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նաև անդամ երկրների, ՄԱԿ կառույցների կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ։ Մարտի 18-ին ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպում է առցանց քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: