• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

26 ապրիլի, 2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 26-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «Ճգնաժամային աջակցությունից մինչև հումանիտար բազմակողմանիություն․ Մերձավոր Արևելքում մարդասիրության ժառանգությունը ցեղասպանության դարաշրջանում» (From Emergency Relief to Humanitarian Multilateralism: The Legacy of Near East Philanthropy in the Age of Genocide) խորագրով առցանց քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

Քննարկմանն իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հումանիտար հետևանքներին արձագանքելու նպատակով 1915թ. ստեղծված Մերձավոր Արևելքի աջակցության հիմնադրամի (Near East Relief), գործունեությանը։ Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ ականավոր մարդասեր և գիտնական, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի հիշատակին։   

Մ.Մարգարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ մարդկության դեմ ոճրագործություններին միջազգային հանրության արձագանքի գործում՝ հիշատակելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմը, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը միջազգային հումանիտար օգնության խոչընդոտելը, հայ ռազմագերիների և քաղացիական պատանդների վերադարձնելուց հրաժարվելը ու պետական մակարդակով հակահայկական ատելության քարոզը։

Քննարկման մասնակիցներն էին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Սավիտա Պոնդեյը, Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնի գործադիր տնօրեն Թալի Նեյթսը, Օքսֆորդի համալասարանի Բլավատնիկի կառավարման դպրոցի ավագ գիտահետազոտող Հյուգո Սլիմը և «Ժողովրդավարություն արաբական աշխարհի համար հիմա» կազմակերպության գործադիր տնօրեն,  Սառա Լի Ուիթսոնը: Բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանությանը միջազգային հանրության արձագանքի,  ժխտողականության դեմ պայքարի և ապագա ոճրագործությունների կանխարգելման հարցերին։

Միջոցառումը հեռարձակվել է  ՄԱԿ-ի առցանց կայքով, որի տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ http://webtv.un.org/search/from-emergency-relief-to-humanitarian-multilateralism-the-legacy-of-near-east-philanthropy-in-the-age-of-genocide/6250529126001/?term=&lan=english&page=2:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: