• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

«Ատելության հիմքով ոճրագործությունների կանխարգելումը թվային դարաշրջանում» խորագրով միջոցառում ՄԱԿ կենտրոնակայանում

28 ապրիլի, 2023

Ապրիլի 28-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ուենցել «Ատելության հիմքով ոճրագործությունների կանխարգելումը թվային դարաշրջանում» խորագրով պանելային քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։

Իր բացման խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, նշելով, որ 1915թ․ քաղաքակիրթ աշխարհը չկարողացավ բավարար կերպով արձագանքել և կանխել Օսմանյան կայսրությունում  իրականացված Հայոց ցեղասպանությունը, ընդգծել է, որ  ատելության հիմքով ոճրագործությունների կանխարգելման միջազգային մեխանիզմները շարունակում են լուրջ մարտահրավերների առջև կանգնած մնալ ժամանակակից աշխարհում։ 

Նա նշել է, որ ցեղասպան գաղափարախոսության դրսևորումները ցավալիորեն շարունակում են տեղ ունենալ մեր օրերում, որի օրինակներից են, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներով ուղեկցված 2020թ․ Արցախի դեմ իրագործված Ադրբեջանի ագրեսիան, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կոպիտ խախտումով արդեն չորս ամսից ավել շարունակվող Արցախի շրջափակումը։ 

Դեսպան Մարգարյանը շեշտել է Հայաստանի հանձնառությունը իր նպաստը բերելու ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում՝ այդ համատեքստում հիշատակելով 2022թ․ դեկտեմբերին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի քննարկումները:

Որպես բանախոսներ ելույթներով հանդես են եկել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն (Alice Wairimu Nderitu, Special Adviser of the UN Secretary General on the Prevention of Genocide), Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, ցեղասպանագետ Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին (Elisa von Joeden Forgey Endowed, Chair in Holocaust and Genocide Studies, Keene State College, Co Founder of Lemkin Institute for Genocide Prevention), Ուորչեսթրի համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ Հենրի Թերիոն (Henry Theriault Associate Vice President for Academic Affairs at Worcester State University) և Քորնելի համալսարանի մերձավորարևելյան ուսումնասիրությունների և հնագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Լորի Խաչադուրյանը (Lori Khatchadourian, Associate Professor, Department of Near Eastern Studies and Anthropology, Cornell University):

Վերջիններս անդրադարձ են կատարել կանխարգելման օրակարգի համատեքստում տեխնոլոգիաների զարգացման հետ կապված հնարավորություններին և մարտահրավերներին, ինչպես նաև ՄԱԿ վաղ կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացման հարցում թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերին։

Քննարկման տեսագրությունը հասանելի է ՄԱԿ պաշտոնական կայքում՝ https://media.un.org/en/asset/k13/k13p26mim0  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: