• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ ԳԱ ընդունեց ՀՀ նախաձեռնած Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված բանաձևը

05 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։

Բանաձևով նախատեսվում է 2025թ․ դեկտեմբերին կազմակերպել ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակի թեմատիկ հանդիպում՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին։ Հանդիպումը նպատակ ունի խթանելու ցեղասպանության կանխարգելման և պատժի ուղղությամբ միջազգային ջանքերը:

Փաստաթուղթը համահեղինակել են ՄԱԿ բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող անդամ պետություններ, ինչը վկայում է նախաձեռնությանը լայն միջազգային աջակցության մասին։

Հայաստանի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը նշանակալի քայլ է ցեղասպանությունների և զանգվածային հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդման և խթանման, ինչպես նաև ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունների համախմբման ուղղությամբ։

***

Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված A/RES/69/323 բանաձևով դեկտեմբերի 9-ը հռչակվել էր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Բանաձևն ընդգծում է ցեղասպանության զոհերի հիշատակի անհրաժեշտությունը, ինչն առանցքային դեր է խաղում նման հանցագործությունների կանխարգելման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: