• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Ջուլիետա Թավաքալյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 2-րդ կոմիտեի «Կայուն զարգացում» օրակարգային կետի ներքո

14 հոկտեմբերի, 2025
ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Ջուլիետա Թավաքալյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 2-րդ կոմիտեի «Կայուն զարգացում» օրակարգային կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի երկրորդ կոմիտեի օրակարգային 18-րդ կետի (Կայուն զարգացում) քննարկման ընցացքում Հայաստանը շեշտեց, որ որպես Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի առաջիկա նախագահություն՝ Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդհանուր առաջընթացի գլոբալ վերանայումը Հայաստանի առաջնահերթությունն է՝ ապահովելով թափանցիկ, գիտության վրա հիմնված և լուծումների տանող գործընթաց: Այս համատեքստում կարևորվեց ազգային կենսաբազմազանության ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) ժամանակին ներկայացումը և արդյունավետ իրականացումը՝ կոլեկտիվ առաջընթացը գնահատելու և ազգային ջանքերը Գլոբալ շրջանակի նպատակներին և խնդիրներին համապատասխանեցնելու համար:

Հայաստանը ջանքեր կգործադրի՝ առաջ մղելու պետական և մասնավոր ռեսուրսների հոսքերի ընդլայնման, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության ֆինանսավորման միջև կապի ամրապնդման և նորարարական մեխանիզմների խթանման համապարփակ մոտեցման ձևավորման ուղղությամբ, որը ֆինանսավորումն ուղղակիորեն կուղղորդի ամենակարիքավոր երկրներին և համայնքներին: Այս առումով, Կալի ֆոնդի գործարկումը ընդգծվեց որպես հիմնական առաջնահերթություն՝ ապահովելու,որ վերջինս նոր և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը աջակցելու համար՝ միաժամանակ խթանելով թափանցիկությունը, երկրների պատասխանատվությունը և զարգացող երկրների համար հավասար հասանելիությունը:

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/14/statement-by-ms-julieta-tavakalyan-third-secretary-of-the-permanent-mission-of-armenia-at-the-unga8/14829 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: