• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի Տնտեսական սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը

14 հոկտեմբերի, 2025
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի Տնտեսական սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ Տնտսոցխորհի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը համանախագահել է  ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի և Տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան համատեղ նիստը՝ Երկրորդ կոմիտեի նախագահ, Գամբիայի ՄՆ Լամին Դիբբայի հետ համատեղ։

Քննարկումներում ընդգծվեց մասնատված, նախագծային մոտեցումներից դեպի իսկապես համակարգային և ռիսկերի գնահատման վրա հիմնված ֆինանսավորման անցում կատարելու անհրաժեշտությունը, որը համատեղ նպատակների շուրջ կմիավորի պետական, մասնավոր, արտոնյալ և նվիրատվական ռեսուրսները։

Իր խոսքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար մնացել է ընդամենը հինգ տարի, սակայն աստիճանական փոփոխությունները բավարար չեն լինի։ Ընդգծեց գործընկերությունների վերաիմաստավորման կարևորությունը՝ պետական-մասնավոր համագործակցությունից մինչև բազմակողմ համագործակցություն՝ մարդկանց և մոլորակի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու համար։

Մասնակիցները կիսվեցին ներառական, գենդերազգայուն և տեղական մակարդակով լուծումների փորձերով, որոնք խթանում են սննդի համակարգերի և կանաչ վերափոխմանը, կայուն կենսապահովմանը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին պետական ​​բյուջեները, մասնավոր ներդրումները և բազմակողմանի աջակցությունը համադրելու եղանակները՝ լայնածավալ հասարակական փոխակերպումների խթանման համար:

Համատեղ նիստի ընթացքում վերահաստատվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի և Երկրորդ կոմիտեի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը և իրականացնելու համակարգված գործողություններ՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝  https://un.mfa.am/en/statements/2025/10/14/opening-statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-un-vice-/14830 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: