• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ելույթով հանդես եկավ Տնտեսական և սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը

16 փետրվարի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ելույթով հանդես եկավ Տնտեսական և սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Տնտեսական և սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացման կենսական նշանակությունը՝ պարենային անվտանգության և սնուցման ապահովման, դիմակայուն տնտեսությունների ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ավելացված արժեքի բարձրացման և առևտրային մրցունակության խթանման համար։

Նա նշեց, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը հանդիսանում են կենսաբազմազանության գործողությունների կարևոր հենասյուներից մեկը՝ փոխկապակցելով պարենային անվտանգությունը, կլիմայական դիմակայունությունը, գյուղական զարգացումը, աղքատության կրճատումը և էկոհամակարգերի ամբողջականությունը։

Դեսպանն ընդգծեց, որ COP17 Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության քարտուղարությունների հետ՝ նախաձեռնություններ իրականացնելու, որոնք կխթանեն ագրոպարենային համակարգերի դերը կենսաբազմազանության պահպանման գործում և կաջակցեն բնական ռեսուրսների ավելի կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ գործողություններին։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/02/16/statement-by-h-e-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-un-at-the-ecosoc-sp/15387: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: