• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ ԱԽ հանդիպմանը

24 փետրվարի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ ԱԽ հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։

Իր խոսքում, դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանը ողջունում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման մասին առաջարկության ընդունումը և ընդգծել, որ Հայաստանը մշտապես բարձրաձայնել է բոլորի համար կրթության իրավունքի երաշխավորման կարևորությունը, հատկապես՝ զինված հակամարտությունների, օկուպացիայի, աղքատության, աղետների, մարդասիրական և այլ ճգնաժամերի հետևանքով տուժած երեխաների և սովորողների՝ ներառյալ փախստականների, ներքին տեղահանված անձանց, ռասայական խտրականության զոհերի և խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝  https://un.mfa.am/en/statements/2026/02/24/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-the-republic-of-arme/15388։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: