• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

«Գաղափարներ` հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով միջոցառում ՄԱԿ-ի կենտրոնակայնում

25 հունվարի, 2019

Հունվարի 25-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնակայնում կազմակերպեց միջոցառում` «Գաղափարներ` հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով:

Կայուն զարգացման, նորարարությունների և հումանիտար օրակարգերի համադրմամբ կազմակերպված միջոցառմանը քննարկվեց հանրօգուտ ներդրումների, նորարարությունների և սփյուռքի ներգրավվածությամբ զարգացման համագործակցության ձևաչափերը` կայուն զարգացման նպատակների իրագործման խթանմանն ուղղված լուծումների համատեքստում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի նախագահ Ինգա Ռոնդա Քինգը (Inga Rhonda King):

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց Տնտեսական և սոցիալական խորհրդի կարևոր դերկատարությունը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացի մշտադիտարկման և արդյունքների գնահատման առումով։ Շեշտվեց կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև ավելի ընդգրկուն և ներառակաան համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Մհեր Մարգարյանն անդրադարձավ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և կառավարության ձեռնարկած բարեփոխումների օրակարգին՝ ուղղված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների խրախուսման և հավասար հնարավորություններ ապահովմանը։ Հիշատակվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար 2019թ․ աշնանը կայանալիք ընտրություններին Հայաստանի թեկնածության առաջադրումը։

Ելույթներով հանդես եկան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ՄԱԶԾ-ի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ավագ խորհրդատու Պաոլո Գալլին (Paolo Galli), «RVVZ» հիմնադրամի գործընկեր, Բրյուսելի ազատ համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Պիեռ Գյուրջյանը։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում իրագործվող նորարարական նախաձեռնություններին, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործունեությանը և Հայաստանի ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցությանը ։

Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների դեսպաններ, դիվանագետներ ՄԱԿ-ի քարտուղարության և տարբեր գործակալությունների պաշտոնյաներ, համայնքային կառույցների և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառման՝ ՄԱԿ-ի կողմից ուղիղ եթերով հեռարձակված տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով https://bit.ly/2HDKo4q

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: