• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը մասնակցեց «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը

30 հոկտեմբերի, 2019
Հայաստանը մասնակցեց «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» թեմայով հանդիպմանը։ Հարավային Աֆրիկայի ԱԳ նախարար Նալեդի Պանդորի (Mrs. Naledi Pandor) նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը զեկույցով հանդես եկավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացնելով հակամարտություններում կանանց պաշտպանության և անվտանգության ոլորտում ու խաղաղ գործընթացներում նրանց ներգրավման ամրապնդման ուղղությամբ ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ 2020թ. Կանանց, անվտանգության և խաղաղության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի 20-ամյա տարեդարձը հնարավորություն է ընձեռում խթանելու միջազգային հանրության հավաքական ջանքերը կանանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը երաշխավորելու համար։

Մ.Մարգարյանը ներկայացրեց ս.թ. փետրվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման Գործողությունների ազգային ծրագրի ընդունումը՝ նշելով, որ այն ներառում է համալիր միջոցառումներ՝ զինված ուժերում, ներառյալ խաղաղապահ ստորաբաժանումներում կանանց ներգրավման ավելացման, նրանց քաղաքական մասնակցության ու տնտեսական կարողությունների ամրապնդման, հակամարտությունների ընթացքում կանանց ու աղջիկներին բռնությունից պաշտպանելու և հակամարտության կանխարգելման ու խաղաղաշինության գործընթացներին կանանց մասնակցության ուղղությամբ։
Կարևորվեց հակամարտությունների գոտիներում բնակվող կանանց և աղջիկների պաշտպանությունը ու հակամարտության կանխարգելման և խաղաղաշինության գործընթացներին նրանց կանանց ներգրավումը։ Այդ համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշատակեց Հայաստանի վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ որպես կանանց և մայրերի կողմից խաղաղության և հաշտեցման հարցերի բարձրաձայնման ներառական հարթակ։

Մ.Մարգարյանն, անդրադառնալով կանանց իրավունքների առաջխաղացմանն ուղղված Պեկինի հռչակագրի և Գործողությունների պլատֆորմի առաջիկա 25-ամյակին, նշեց, որ՝ որպես ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ և Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի նախագահ, ջանքեր կգործադրի նպաստելու անվտանգության և խաղաղաշինության ոլորտներում կանանց մասնակցության ընդլայնմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: