• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը մասնակցեց «Հաշտեցման դերը խաղաղության և անվտանգության պահպանության գործում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը

20 նոյեմբերի, 2019
Հայաստանը մասնակցեց «Հաշտեցման դերը խաղաղության և անվտանգության պահպանության գործում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպում «Հաշտեցման դերը խաղաղության և անվտանգության պահպանության գործում» թեմայով, որին ելույթ ունեցան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք անդամ-երկրների ներկայացուցիչներ` անդրադառնալով պետությունների և պատերազմներից տուժած հասարակությունների միջև հաշտեցման խնդրին։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում նշելով, որ հաշտեցումը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման համար, շեշտեց, որ այնպիսի բացառիկ հանցագործությունների դեպքում ինչպիսին ցեղասպանությունն է, հաշտեցումը պետք է հիմնվի ճշմարտությանը և արդարությանն առերեսվելու ու պատասխանատվության վրա և պարունակի չկրկնվելու երաշխիքներ։

Մ. Մարգարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը էական նշանակություն ունի ճշմարտության, պատմական արդարության և հաշտեցման համար՝ ընդգծելով, որ ցեղասպանության ժխտման կամ արդարացմանն փորձերը, ոչ միայն դատապարտելի են, այլև խաթարում են անպատժելիության դեմ պայքարը և ապագա զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու ջանքերը։

Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձավ նաև հաշտեցման գործընթացներում կրոնական առաջնորդների դերակատարությանը՝ այդ համատեքստում դատապարտելով ահաբեկիչների կողմից Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորականների սպանությունը և ընդգծելով մեղավորներին բացահայտելու ու պատժելու անհրաժեշտությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: