• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը մասնակցեց «ՄԱԿ Կանոնադրության դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության գործում»խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը

10 հունվարի, 2020
Հայաստանը մասնակցեց «ՄԱԿ Կանոնադրության դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության գործում»խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 9-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ Կանոնադրության դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության գործում» խորագրով հանդիպումը, որին ելույթ ունեցավ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Վիետնամի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարարի նախագահությամբ հանդիպմանը ելույթ ունենալու համար գրանցվել էին ավելի քան հարյուր անդամ պետություններ: ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր զեկույցում ներկայացրեց ՄԱԿ Կանոնադրության դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության գործում միջազգային վերջին զարգացումների համատեքստում։

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 75-րդ տարեդարձին՝ Մհեր Մարգարյանը նշեց, որ հայ ժողովուրդը նշանակալի ավանդ է ունեցել պատերազմի հաղթանակում, ինչը հնարավոր դարձրեց Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը։
ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ ինքնուրույն իրենց ապագան որոշելու ժողովուրդների իրավունքը բխում է ՄԱԿ Կանոնադրության նպատակներից և սկզբունքերից։ Այդ համատեքստում նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրավական ուժ ունեցող ազատ կամաարտահայտության հիման վրա հանդիսանում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք, որը ճանաչված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Անդրադառնալով Իրաքում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, Մ․ Մարգարյանը մտահոգություն հայտնեց իրավիճակի ապակայունացման առնչությամբ՝ վերահաստատելով լարվածությունը թուլացնելու և բացառապես երկխոսության ու խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու Հայաստանի կոչը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: