• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը մասնակցեց «Անցումային արդարադատությունը հակամարտություններից կամ զանգվածային ոճրագործություններից հետո» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը

14 փետրվարի, 2020
Հայաստանը մասնակցեց «Անցումային արդարադատությունը հակամարտություններից կամ զանգվածային ոճրագործություններից հետո» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ «Անցումային արդարադատությունը հակամարտություններից կամ զանգվածային ոճրագործություններից հետո» խորագրով։ Բելգիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Ֆիլիպ Գոֆինի (Philippe Goffin, Minister for Foreign Affairs and Defence of Belgium) նախագահությամբ հանդիպմանը ելույթով հանդես ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Միշել Բաշելեն (Michelle Bachelet) և շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց ԱԽ քննարկմանը՝ իր ելույթում նշելով, որ համապարփակ անցումային արդարադատության գործընթացները էական նշանակություն ունեն անցյալի զանգվածային ոճրագործությունների համար պատասխանատվության ապահովման, ինչպես նաև ճշմարտության իրավունքի, արդարության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների առումով։
Մհեր Մարգարյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբին ենթարկվելով ցեղասպանության, դեռևս առնչվում է ժխտողականության և անցյալի հանցագործությունների արդարացման փորձերի։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների, եզդիների ու այլ համայնքների նկատմամբ ահաբեկչական խմբերի կողմից ցեղասպանային գործողություններն ի ցույց են դնում, որ ժխտողականությունը և անցյալի հանցագործությունների համար անպատժելիությունը հանգեցնում են դրանց կրկնության։ Նա ընդգծեց, որ անցյալի զանգվածային ոճրագործությունների ճանաչումը և դատապարտումը կենսական նշանակություն ունի ինքնության հիմքով հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության և իրական հաշտեցման ու կայուն խաղաղության հասնելու համար։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշելով, որ տարիների ընթացքում Հայաստանը ՄԱԿ-ի շրջանակներում առաջ է մղել ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձևեր, ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը և զոհերի արժանապատվությունը վիրավորելը խաթարում են ճշմարտության իրավունքի իրականացումը և ապագա զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու ջանքերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: