• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը

09 մարտի, 2020

Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթներ ունեցան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական խորհրդի նախագահ Մոնա Ջուլը, ՄԱԿ Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի Գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկա, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։

Հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը նվիրված էր Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի ընդունման 25-ամյա հոբելյանին։ Նստաշրջանը կենտրոնացավ ուղենշային այս փաստաթղթերի իրականացման գնահատման, ինչպես նաև գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների առաջխաղացման համար նոր և ի հայտ եկող մարտահրավերների վրա։

Նիստի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիրը, որում շեշտվում է կանանց և աղջիկների բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար իրացման, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցության, նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, արդարադատության մատչելիության ապահովման կարևորությունը և մի շարք այլ առանցքային ոլորտներում արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։ Հռչակագրում վերահաստատվում է կանանց և աղջիկների առաջխաղացման կարևորությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

Նստաշրջանին իր ողջույնի ուղերձում ՀՀ մշտական ներկայացուցիչը Մ. Մարգարյանը կարևորեց անդամ պետությունների կողմից գենդերային հավասարության հասնելու, բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման և ամենուրեք նրանց մարդու իրավունքների իրացման ընդհանուր նպատակին հասնելու իրենց քաղաքական կամքի և հստակ հանձնառության հաստատումը։ Անդրադառնալով Հայաստանի ազգային փորձառությանը՝ դեսպան Մարգարյանն ընդգծեց հանրային կյանքում կանանց առանցքային դերը, որոնք եղել են հեղափոխական վերափոխումների առաջին շարքերում՝ հանդիսանալով խաղաղ և հարատև փոփոխությունների երաշխավորներ։

ՀՀ մշտական ներկայացուցչի ուղերձը հասանելի է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի https://www.unwomen.org/en/csw/csw64-2020 կայքում։

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-ից 2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: