• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով հեռավար քննարկում

18 մարտի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով հեռավար քննարկում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 18-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» (“Between War and Pandemic: Voices from the Field”) խորագրով։ Միջոցառումը տեղի էր ունեցել հեռավար` Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (The UN Commission on the Status Women) 65-րդ նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ:

Միջոցառմանը որպես բանախոսներ հանդես եկան Կին խաղաղապահների համաշխարհային ցանցի հիմնադիր և գործադիր ղեկավար Մարիա Վիկտորյա Կաբրերա Բալեզան (Maria Victoria Cabrera Balleza/Founder and Chief Executive Officer of the Global Network of Woman Peacebuilders (GNWP)), միջազգային լրագրող Լինդսի Սնելը (Lindsey Snell/Investigative Journalist, Recipient of Ewdard R. Murrow Award), Արցախը ներկայացնող լրագրող Լիկա Զաքարյանը, Քալիֆորնիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսոր Շանթ Շեքերդիմյանը (Shant Shekherdimian) և քաղաքագետ Կարենա Ավեդիսյանը (Karena Avedissian)։  Քննարկումը վարում էր «Հայ իրավաբանների միության» (Armenian Bar Association) նախագահ Լյուսի Վարպետյանը (Lucy Varpetian):

Միջոցառմանն իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ ՄԱԿ շրջանակներում Հայաստանը մշտապես բարձրացրել է հակամարտություններից տուժած կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները` ընդգծելով ՄԱԿ-կանխարգելիչ գործառույցի իրականացման գործիքակազմի բարելավման կարևորությունը։

Միջոցառմանը քննարկվեցին 2020թ. Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով կանանց և աղջիկների իրավունքների ոտնահարման խնդիրները, այդ թվում` նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական և առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում, անդրադարձ կատարվեց պատերազմի և համավարակի հումանիտար բազմաթիվ հետևանքներին: Քննարկումների կենտրոնում էին նաև զինված հակամարտության պայմաններում կին լրագրողների առջև ծառացած մարտահրավերներին, զանգվածային լրատվամիջոցների, ապատեղեկատվական քարոզարշավների ու համացանցում կանանց և աղջիկների համակարգային թիրախավորմամբ ատելության խոսքի ուղղորդման դրսևորումները:  

Միջոցառումը հեռարձակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, որի տեսագրությունը հասանելի է հետյալ հղումով` http://webtv.un.org/watch/beyond-war-and-pandemic-voices-from-the-field-csw65-side-event/6241643402001/:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: