• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Կանայք, անվտանգությունը և խաղաղությունը» թեմայով քննարկմանը

07 մարտի, 2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել է ՄԱԿ Անվտանգության  խորհրդի՝ «Կանայք, անվտանգությունը և խաղաղությունը» թեմայով քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 7-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Մոզամբիկի նախագահության ներքո տեղի է ունեցել «Կանայք, անվտանգությունը և խաղաղությունը» խորագրով հանդիպում, որին ելույթներով հանդես են եկել Կանանց հարցերով ՄԱԿ գործակալության գործադիր տնօրենը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը, ութ տասնյակից ավել ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ներգրավվածության ամրապնդմանը։

Դեսպան Մարգարյանն ԱԽ անդամների և պատվիրակությունների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, կին ռազմագերիների դեմ իրագործված հանցագործություններին։

Շեշտվել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմաններում ձևավորվել են առողջապահական և այլ կենսական ծառայություններից օգտվելու առարկայական դժվարություններ, որոնք անհամաչափ ազդեցություն ունեն Լեռնային Ղարաբաղում բնակվող կանանց և աղջիկների համար։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի իրականացրել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած՝ միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երաշխավորելու վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: