• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Գիտական, տեխնոլոգիական և նորարարական լուծումների դերը որպես կայուն զարգացման նպատակների իրականացման միջոց» խորագրով միջոցառում

09 մայիսի, 2024

Մայիսի 9-ին ՄԱԿ-ում Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հովանու ներքո անցկացվող Գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ամենամյա ֆորումի (Multi-stakeholder Forum on Science, Technology and Innovation for the Sustainable Development Goals, under the auspices of ECOSOC) շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց «Գիտական, տեխնոլոգիական և նորարարական լուծումների դերը որպես կայուն զարգացման նպատակների իրականացման միջոց» խորագրով հարակից միջոցառում։

Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալը, ՄԱԿ ԳՔ տեխնոլոգիական հարցերով հանձակատարի հատուկ խորհրդականը, «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչները, ԹՈւՄՈ կենտրոնի Լոս Անջելեսի մասնաճյուղի ղեկավարը։

Միջոցառմանը բացման խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձավ ՄԱԿ զարգացման համակարգի դերակատարությունը՝ նոր մարտահրավերներին գիտելիքահեն մոտեցումների կիրառման  համատեքստում: Շեշտվեց թվային և նորարարական տեխնոլոգիաների նշանակությունը հատուկ իրավիճակում գտնվող երկրների սոցիալ-տնտեսական և հումանիտար կարիքներին արձագանքելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը ներկայացրեց գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում Հայաստանում տեղ գտած զարգացումները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: