• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված ընդունելություն, համերգ և ցուցահանդես

22 մայիսի, 2024

Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալներ, ՄԱԿ անդամ երկրների բազմաթիվ դեսպաններ ու ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկին ելույթ ունենալով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն անդրադարձավ Ազնավուրի հսկայական ժառանգությանը՝ երգարվեստին, հումանիտար գործունեությանը՝ շեշտելով, որ խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում՝ կազմակերպություն, որը մարմնավորում է մեծ և փոքր պետությունների համաշխարհային հանրությունը։

Միջոցառմանը ներկայացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ Ազնավուրի կյանքի և գործունեության դրվագները պատկերող եզակի լուսանկարների  ցուցահանդեսը։

Երեկոյի ընթացքում  ՄԱԿ-ի աշխատակիցներից կազմված բազմազգ երգչախումբը (UN Singers) հանդես եկավ Ազնավուրի սիրված երգերի կատարումներով։

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: