• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը համահեղինակել է «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում

04 ապրիլի, 2025

Ապրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական ​​բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից:

Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական ​բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն, որպեսզի մեղմվեն արհեստական ​​բանականության հնարավոր չարաշահման ռիսկերը: Վերահաստատեց, որ միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի են բոլոր զինատեսակների օգտագործման համար, ներառյալ այն զենքերի, որոնցում ներդրված են արհեստական ​​բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ: Կարևորվեց ռազմական ոլորտում արհեստական ​​բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունը։

Լրացուցիչ տեղեկությունը տես՝ հղումով․

https://webtv.un.org/en/asset/k1r/k1r0p5650a

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: