• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Կրթության պաշտպանությունը հակամարտությունում» խորագրով հանդիպմանը

06 դեկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը  ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Կրթության պաշտպանությունը հակամարտությունում» խորագրով հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ Նորվեգիայի և Նիգերի մշտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպված, «Կրթության պաշտպանությունը հակամարտությունում» խորագրով ՄԱԿ ԱԽ "Arria-Formula" ձևաչափով հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, չնայած COVID-19 համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամին ու անհապաղ գլոբալ հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին, նախորդ տարին աչքի է ընկել բռնության ու ռազմական գործողությունների ակտիվացմամբ` ուղեկցվելով դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումներով, ինչը խորացրել է հակամարտություններում ներգրավված երեխաների առկա խոցելիությունները և բացասաբար ներգործել նրանց մարդու իրավունքների, ներառյալ` կրթության իրավունքի վրա։

Անդրադառնալով գլոբալ համավարակի պայմաններում Մերձավոր Արևելքից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավմամբ տարածաշրջանում սանձազերծված բռնությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ կրթական հաստատությունների վրա թիրախավորված հարձակումները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ դպրոցների և  մանկապարտեզների ոչնչացմանը՝ 28 հազար երեխայի զրկելով կրթության իրավունքից։

Ընդգծվել է, որ հակամարտության գոտի անվտանգ ու անխափան հումանիտար մուտքի խոչընդոտումը և մերժումը խաթարում է միջազգային հանրության ջանքերը Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար և պաշտպանության կարիքների ու մարդու իրավունքների վիճակի համակողմանի գնահատման ուղղությամբ։ Նշվել է, որ Ադրբեջանի շարունակական հարձակումները և ներթափանցումը ՀՀ տարածք մայիսից ի վեր խաթարել են սահմանամերձ համայնքների բնականոն կյանքը, քաղաքացիական բնակչության անվտանգությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրացումը, ներառյալ՝ ապահով և անվտանգ միջավայրում կրթություն ստանալու երեխաների իրավունքը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: