• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում կայացած «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո քննարկմանը

14 հունիսի, 2023

Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների  վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ գրասենյակին հստակ մատնանշել ատելության խոսքի ահագնացող դրսևորումները, որոնք հանդիսանում են ոճրագործությունների իրականացման վտանգներ։

Անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) առանցքային դերակատարությանը՝ խաղաղության մշակույթի խթանման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական հուշարձանները գտնվում են ամբողջական ավերման վտանգի եզրին՝ հիշատակելով նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումը։

Դեսպան Մարգարյանը շեշտել է, որ Հայաստանը տևական ժամանակ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով, սակայն տեղում ակնողմնակալ փաստահավաք առաքելություն իրականացնելու միջազգային կազմակերպությունների ջանքերը շարունակաբար խոչընդոտվում են Ադրբեջանի կողմից։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: