• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում կայացած «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» թեմայով քննարկմանը

26 հունիսի, 2023

Հունիսի 26-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» օրակարգի կետի ներքո քննարկում, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իր իրավական պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, ինչը վտանգում է անմեղ քաղաքացիների կյանքեր՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի։ Շշետվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին ուղարկելու առաքելություն Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։ Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։

Դեսպան Մարգարյանը ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: