• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Ջուլիետա Թավաքալյանի ելույթը ՄԱԿ ԳԱ երկրորդ կոմիտեի «Զարգացման գործառնական աշխատանքների» և «հատուկ իրավիճակներում գտնվող երկրների» վերաբերյալ օրակարգային կետերի ներքո

08 հոկտեմբերի, 2025
ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Ջուլիետա Թավաքալյանի ելույթը ՄԱԿ ԳԱ երկրորդ կոմիտեի «Զարգացման գործառնական աշխատանքների» և «հատուկ իրավիճակներում գտնվող երկրների» վերաբերյալ օրակարգային կետերի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի 21-րդ և 23-րդ օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Ջուլիետա Թավաքալյանը շեշտեց ՄԱԿ-ի զարգացման համակարգի գործունեության արձագանքման, համակարգվածության և ազգային ծրագրերի և առաջնահերթությունների հետ համապատասխանեցման ամրապնդման կարևորությունը: Կարևորվեց ՄԱԿ մշտական համակարգողների համակարգի ֆինանսավորման մոդելի բարեփոխումները՝ կանխատեսելի և կայուն ֆինանսավորման ապահովման առումով, ապահովելով, որպեսզի արդյունավետությանն ուղղված ջանքերը չլինեն ի հաշիվ  արդյունավետ իրականացման:

Հայաստանն ընդգծեց, որ հատուկ իրավիճակներում գտնվող երկրները կառուցվածքային խոցելիության և գլոբալ ճգնաժամերի բացասական հետևանքների պատճառով բախվում են անհամաչափ մարտահրավերների՝ իրենց զարգացման առաջնահերթություններին հասնելու հարցում, ինչը խոչընդոտում է նրանց կարողությունը լիովին ինտեգրվելու համաշխարհային առևտրին, դիվերսիֆիկացնելու տնտեսությունները և ներգրավելու խիստ անհրաժեշտ ներդրումները: Այս առումով շեշտվեց Ավազա գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը, այդ թվում՝ ֆինանսավորման ընդլայնման և գլոբալ գործընկերության ամրապնդման միջոցով:

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/08/statement-by-ms-julieta-tavakalyan-third-secretary-of-the-permanent-mission-of-armenia-at-the-unga8/14806 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: