• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Վարդուհի Մելիքյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո

14 հոկտեմբերի, 2025
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Վարդուհի Մելիքյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում  անդրադարձավ վերջին տարիներին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների աճին, ինչպես նաև պատասխանատվության հարցում առկա մարտահրավերներին։ Ընդգծվեց միջազգային դատարանների արդյունավետ գործունեությունն ու միջազգային  հումանիտար իրավունքի դինամիկ զարգացման անհրաժեշտությունը։

Կանխարգելումը կարևոր շրջանակ է հանդիսանում խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում կարևորագույն հարցերի հասցեագրման և ՄԱԿ տարբեր ճյուղերի համակարգման տեսանկյունից։ Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է եղել։ Այս համատեքստում ընդգծվեցին նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Երևանում անցկացված 5-րդ Գլոբալ ֆորումը, ՀՀ-ի անդամակցությունը միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում քաղաքական հանձնառությունների խթանմանն ուղղված գլոբալ նախաձեռնությանը, 2025թ․ Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը՝ Ցեղասպանության միջազգային օրվա 10 ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/14/statement-by-ms-varduhi-melikyan-counsellor-of-the-mission-of-armenia-to-the-un-at-the-unga80-sixth/14828 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: