• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ներքո

23 հոկտեմբերի, 2025
ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ընդհանուր քննարկման շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ երրորդ քարտուղար Անժելիկա Առուշանյանն ընդգծեց ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական նորմերին և սկզբունքներին:

Մեծապես կարևորելով ականազերծման գործողություններում աջակցության ցուցաբերումը և վերահաստատելով հակահետևակային ականների և այլ պայթունավտանգ զինատեսակների հումանիտար հետևանքների հասցեագրմանը միտված միջազգային ջանքերին Հայաստանի հանձնառությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն նշանակալի ներդրում է ունեցել հակամարտային գոտիներում հիշատակված նպատակների համընդգրկուն իրականացման գործում։

Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական սկզբունքներին փաստվել է 2019-2024թթ. Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական առաքելությանը մասնակցությամբ, որտեղ հայ մասնագետները աջակցում էին ականների հայտնաբերման և վնասազերծման միջազգային գործողություններին։

Ի թիվս այլնի, մարդկային տառապանքների կանխարգելման և անվտանգության ապահովման համատեքստում ընդգծվեց անկեղծ և ապաքաղաքականացված փոխգործակցության կարևորությունը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/23/statement-by-the-delegation-of-armenia-at-the-unga80-fourth-committee-under-agenda-item-assistance/14893 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: