• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՏնտՍոցԽորհ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի միջև խորհրդակցություններին

19 փետրվարի, 2026
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ, ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը փետրվարի 19-ին Վաշինգտոնում մասնակցել է ՏնտՍոցԽորհ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի միջև խորհրդակցություններին՝ Զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի արդյունքների հետագա իրականացման վերաբերյալ։
 
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելու կարևորությունը՝ ռիսկերի նվազեցման գործիքների ամրապնդման, ազգային արժույթով վարկավորման ընդլայնման և իրական փոփոխությանը միտված ֆինանսավորման մոբիլիզացման միջոցով, որը կնպաստի զարգացող երկրների, ներառյալ՝ դեպի ծով ելք չունեցող և բազմաթիվ միջին եկամուտ ունեցող երկրների զարգացմանը, որոնք բախվում են կառուցվածքային սահմանափակումների, ինչպես օրինակ՝ Հայաստանը։
 
Դեսպան Հովհաննիսյանը կարևորել է ՄԱԿ - Բրետոն-Վուդսյան կառույցների միջև համակարգվածության և համադրության ուժեղացման անհրաժեշտությունը՝ Զարգացման ֆինանսավորման օրակարգի առաջմղման նպատակով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: