• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները մասնակցել են ՄԱԿ ԳԱ 6-րդ կոմիտեում միջազգային ահաբեկչության վերաբերյալ քննարկումներին

06 հնս, 2025

 Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՄԱԿ ԳԱ 6-րդ կոմիտեում օրակարգի 107 “Measures to eliminate international terrorism” կետի ներքո քննարկումներին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները: Ելույթ ունենալով` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին` իր երկրի հանդեպ “ահաբեկչական գործողություններ” իրականացնելու համար:

Դրան ի պատասխան ՀՀ պատվիրակը, օգտվելով իր պատասխանի իրավունքից, հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Ադրբեջանի անհիմն մեղադրանքները, որոնք վերջինս օգտագործում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից խուսափելու համար:

Ադրբեջանի պատվիրակությունը կրկին ձայն վերցնելով` հանդես եկավ ՀՀ կողմից “ագրեսիայի” և “օկուպացիայի” մեղադրանքներով: Ի պատասխան, ՀՀ ներկայացուցիչը, օգտվելով իր երկրորդ պատասխանի իրավունքից, ներկաների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` Հայաստանը ներկայացնելով որպես պատերազմի հրահրիչ: Այնինչ Ադրբեջանն է սկսել պատերազմը` պատժելու ԼՂ ժողովրդին իր արդարացի և օրինական ընտրության համար և հրաժարվում է բանակցել ԼՂՀ իշխանությունների հետ` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: