• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեյի հետ

06 հնս, 2025

 
Նոյեմբերի 11-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեյի հետ:

Հանդիպման օրակարգում էին ԳՔ տեղակալի գրասենյակի եւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի միջեւ փոխգործակցության, հանձնաժողովի գալիք նստաշրջանի անցկացման, եւ առհասարակ, ազգային մակարդակներում գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումները:

Որպես ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի նշված կարեւորագույն ֆունկցիոնալ հանձնաժողովի նախագահող, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ տիկին Բաշելեի նորաստեղծ գրասենյակը հանձնաժողովին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն եւ մասնագիտական ներգրավվածություն, կանանց իրավունքների պաշտպանության ու կարգավիճակի բարձրացման խնդիրների իրագործմանն ողղված գործառույթները լավագույնս կատարելու համար:

Կարեն Նազարյանը Միշել Բաշելեին հրավիրել է մասնակցել եւ ելույթ ունենալ հանձնաժողովի բացմանը, որը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում 2011թ. հունվարի 4-ից փետրվարի 22-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: