• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակն` ուղղված գլխավոր քարտուղար Բան Կի-մունին

06 հնս, 2025

Հուլիսի 18-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը:

Բան Կի-մունի ուշադրությունը hրավիրելով հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական ռազմական ուժերի կողմից զինադադարի ռեժիմի շարունակական խախտմանը շփման գծում` Հայաստանի դեսպանը, մասնավորապես, նշում է, որ նման սադրիչ գործողությունները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, համանախագահ երկրների ղեկավարների բոլոր նախորդ հայտարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկյան եզրափակիչ ակտին:

Նամակում Կարեն Նազարյանը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում, ինչը դառնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մաս, դրա վկայությունն են այդ երկրի նախագահի ելույթները 2011թ. հունիսի 26-ին կայացած ռազմական շքերթի և հուլիսի 5-ին` ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի կապակցությամբ:

Դեսպանի նամակում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործողություններն ակնհայտորեն խախտում են այդ երկրի միջազգային` ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերով ստանձնած պատերազմի քարոզչությունը և ագրեսիան մերժող պարտավորությունները:

Նամակում նշվում է նաեւ, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որն արդյունավետ և միջազգայնորեն միակ լիազորված ձևաչափն է միջնորդությունն իրականացնելու համար: Եվ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ պետք է վերջ տա միջնորդների աշխատանքի խոչընդոտմանն ու անհիմն և վիրավորական տեղեկատվություն տարածելու փոխարեն կենտրոնանա ընթացող բանակցային գործընթացի վրա:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: