• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

“Ողջույն Հայաստան” խորագրով համերգ

10 սեպտեմբերի, 2011

Ս.թ. սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Ռհոդ Այլանդ նահանգի Պրովիդենս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված “Ողջույն Հայաստան” խորագրով համերգ: Ի թիվս 1000 ավելի մասնակիցների համերգին ներկա էին ԱՄՆ սենատոր Շելդոն Վայթհաուզը, Ռհոդ Այլանդի քաղաքապետներ, մունիցիպալ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգը, որը ղեկավարում էր ամերիկաբնակ դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը, անց էր կացվում ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն-ների հովանու ներքո:

Որպես օրվա բանախոս ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, կարևորելով Հայաստանի անկախության ամրապնդման հարցում սփյուռքի դերակատարումը: Անդրադառնալով արտաքին քաղաքականության ուղղություններին նա նշել է, որ ցեղասպանության ճանաչումը և կանխարգելումը, տարածաշրջանային խաղաղության պահպանումը Հայաստանի համար համարվում են կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման հարցում Էական է գործընկեր պետությունների հետ բազմակողմ համագործակցությունը: Դեսպան Նազարյանը հավելել է, որ ՄԱԿ-ում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է սոցիալական, տնտեսական, կայուն զարգացման, ինչպես նաև անդրսահմանային հանցագործությունների` այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկմանը, և որ այդ բնագավառում ՀՀ ջանքերը և քայլերը կարևորվում և գնահատվում են միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, դեսպանն անդրադարձ է կատարել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգությանը:


Ռհոդ Այլանդի Ֆիլարմոնիայի սինֆոնիկ նվագախմբի և նահանգի հայ համայնքի երգչախմբերի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սամուել Վարդի և ուրիշների ստեղծագործությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: