• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչության կոմիտեի հատուկ հանդիպում

06 հնս, 2025

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության կոմիտեի եւ դրա ստեղծման մասին 1373 բանաձեւի 10-ամյակին նվիրված հատուկ հանդիպում, որի ընթացքում կազմակերպության անդամ երկրները` այդ թվում Հայաստանը, ներկայացրել են իրենց տեսակետները, վերլուծություններն ու հանձնառությունները նշված բանաձեւի իրականացման գործում, ինչպես նաեւ քննարկել են ահաբեկչության հանցագործության դեմ պայքարում ապագա համագործակցության ուղենիշները:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, խոսելով ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում իրականացրած քայլերի մասին, նշել է, որ հակաահաբեկչության կոմիտեին նախկինում հասցեագրված համապարփակ զեկույցներում հայկական կողմը ներկայացրել է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի ու ԱՊՀ իրավական փաստաթղթերին ու պայմանագրերին Հայաստանի կողմից միանալու, վավերացնելու ու կիրառելու գործընթացները:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` դեսպան Նազարյանը հավելել է, որ այս կարեւորագույն բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելը, իսկ միջազգային ասպարեզում անհրաժեշտ է լավագույնս օգտագործել նորամուծությունների ու տեղեկատվական բնագավառներում փոխանակումների պրակտիկան: Այս համատեքստում Հայաստանը նշել է, որ կողջունի ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող հարցերում համագործակցությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: