• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

19 հունվարի, 2012
ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հարավային Աֆրիկայի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում` նվիրված օրենքի գերակայության թեմային, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը:

            Նա իր խոսքում նշել է, որ Հայաստանը կարևորում է օրենքի գերակայության խրախուսումը միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ու ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ դրանց, ու մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է տարածաշրջանային հակամարտությունների:

            Կարեն Նազարյանը նաև նշել է, որ իր հերթին միջազգային հումանիտար իրավունքի պահպանումը կարևոր է օրենքի գերակայությունն ապահովելու համար ինչպես հակամարտության, այնպես էլ հետկոնֆլիկտային իրավիճակներում, ու վերհաստատել, որ այս համատեքստում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել քաղաքացիական բնակչության պաշտպանության հիմնախնդիրներին:

            Դեսպան Նազարյանն անդրադարձել է նաև անպատժելիության հարցին ու ողջունել այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը շարունակում է իր գործունեության կենտրոնում պահել պետությունների պատասխանատվությունն անպատժելիությանը վերջ տալու, ցեղասպանությունների ու մարդկության հանդեպ հանցագործություններ գործած անձանց նկատմամբ հետաքննություն վարելու ու պատասխանատվության ենթարկելու հարցերը:

            Իր ելույթի մեկ այլ հատվածում Կարեն Նազարյանն ԱԽ անդամների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ օրենքի գերակայության հասկացությունը մերժում է ուժով կառավարումը և ուժի կիրառումը` հավելելով, որ հետկոնֆլիկտային շրջանում ուժի չկիրառման սկզբունքի պահպանումը կարևոր գործոն է կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը, արդարությանը և անվտանգությանը միտված բարենպաստ միջավայր ստեղծելու համար:

            Քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և կազմակերպության չորս տասնյակից ավելի անդամ երկրների ներկայացուցիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: