• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի ու Գրենադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում

23 մարտի, 2012
Հայաստանի ու Գրենադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2012թ. մարտի 23-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը և Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք պայմանավորվել ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Տեղեկանք: Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավ արևելյան մասում և զբաղեցնում է 339 ք/կմ տարածք: 2010թ մարդահամարի տվյալներով կզղու վրա ապրում են մոտ 108 հազար բնակիչներ, որոնց մեծամասնությունն ունեն աֆրիկյան ծագում: Երկրի կառավարումը հիմնված է բրիտանական խորհրդարանական համակարգի վրա, իսկ տնտեսությունը զարգանում է ի շնորհիվ տուրիզմի և կրթության բնագավառներում մատոցվող ծառայությունների և գյուղատնտեսական ապրանքների արտահանման (հիմնականում մշկընկույզ, կակաո) միջոցով: Գրենադան ՄԱԿ-ի անդամ է 1974թ.-ից, ինչպես նաև անդամակցում է միջկառավարական, միջազգային ու տարածաշրջանային այլ կառույցներին, ներառյալ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Ամերիկյան պետությունների և Արևելյան կարիբյան տարածաշրջանի անվտանգության համակարգին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: