• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը

25 հունիսի, 2012
Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ:
 

ՀՀ դեսպանը խոսելով, ԼՂ հակամարտության մասին՝ նշել է հակամարտության գոտում մարդկության հանդեպ հանցագործության համար Ադրբեջանի պատասխանավության մասին: Կարեն Նազարյանը ասել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաև Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:
Դեսպան Նազարյանը նաև ԱԽ անդամների է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական բնակավայրերը` ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն և 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ շարունակում են մնալ ադրբեջանի կողմից զավթված ու գրավյալ տարածքներ:
 

Դեսպան Նազարյանը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի` նույն օրն ավելի վաղ արված անհեթեթ հայտարարությունների, նաև նշել է, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և բնակելի տների հանդեպ շարունակվող հռթիռակոծություններն ու ռմբակոծությունները կանխելու համար միջազգային հումանիտար իրավունքի համաձայն իրականցրել է պաշտպանվելու իր պատասխանատվությունը: Նա նաև անդրադարձել է, որ ներկայումս Ադրբեջանը շարունակում է անկախ Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ ոտնձգությունները` մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակվող կոչերը` իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք կվերացնեն քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքները:
 

Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների` անցած շաբաթ Լոս-Կաբոսում արված հայտարարությունն ու կոչ ուղղել ադրբեջանական կողմին դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ` Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու ԼՂ հետ շփման գծում դիվերսիոն խմբեր գործողությունները: Իր ելույթում Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության պաշտպանության հայեցակարգի մշակման հարցերին, կարևորել է պատժամիջոցների ռեժիմի կիրառման բարելավումը և պարտադիր բնույթ ունեցող բանաձևերի իրագործումը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: