• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

01 հոկտեմբերի, 2012
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և նշեց, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարևորեց մինչև 2015 թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին:

Բան Կի-մունը գոհունակություն հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: