• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀԱՊԿ հիմնադրմանն ու գործունեությանը նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ում

17 դեկտեմբերի, 2012
ՀԱՊԿ հիմնադրմանն ու գործունեությանը նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գլխավոր մուտքի սրահում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը, ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանները:

Ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ում հիշյալ երկրների դիվանագետներից բացի մասնակցում էին նաև ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, Նյու Յորքում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:

Բացման խոսքում ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչը (որպես ՀԱՊԿ նախագահող երկիր) անդրադարձ է կատարել պայմանագրի ստորգրման ու կազմակերպության ստեղծման պատմությանը, ՀԱՊԿ գործունեությանն ու նպատակներին: Կազմակերպության անդամ երկրների համատեղ ելույթում կարևորվել է նաև ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ստեղծումը, այս տարի Հայաստանում, ՌԴ-ում, և Ղազախստանում անցկացված <<Վզաիմոդեյստվիե 2012>>, <<Ռուբեժ 2012>> ու <<Ներուշիմոյե բրատստվո 2012>> զորավարժությունները, ինպես նաև հիշատակել միջազգային լայն հեղինակություն վայելող ՀԱՊԿ հակաթմրանյութային միջոցառումների <<Կանալ>> գործողությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: