• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` ահաբեկչության հանցագործությանը վերաբերող քննարկմանը

16 հունվարի, 2013
ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` ահաբեկչության հանցագործությանը վերաբերող քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է «Համապարփակ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով քննարկում, որին մասնակցել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ շուրջ հինգ տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի չափը ու դրա ազդեցությունը ենթադրում է հակաահաբեկչության եւ անդրսահմանային հանցագործություններով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունների եւ միջկառավարական այլ կառույցների համադրված գործողություններ ու կարեւորել այդ բնագավառում ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի հետ ծավալած համատեղ ծրագրերն ու համագործակցությունը: Կարեն Նազարյանը հավելել է, որ այդ բնագավառում համագործակցության վրա բացասաբար է ազդում Հայաստանի երկու հարեւանների հետ սահմանների փակ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ չկարգավորված հակամարտության պատրվակով զենքերի ու զինամթերքի հսկայական կուտակումների պրակտիկան:

Դեսպանն անթույլատրելի է համարել ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ ու դատապարտել այդ իրավունքը ճնշելու համար պետական իշխանության, ինչպես նաեւ վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների օգտագործումը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում Կարեն Նազարյանը նաեւ անդրադարձել է մեր անմիջական հարեւանությամբ պետական մակարդակով ատելության քարոզմանը, որը կարող է սնուցել ահաբեկչության հանցագործությանը, եւ կոչ արել հրաժարվել այդ վարվելակերպից ու փոխարինել այն հանդուրժողականությամբ ու երկխոսությամբ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: