• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ներառական կրթության վերաբերյալ քննարկում ՄԱԿ-ում

07 փետրվարի, 2013
Ներառական կրթության վերաբերյալ քննարկում ՄԱԿ-ում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 6-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացել է կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից կազմակերպված «Ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որին ներկա են գտնվել ՄԱԿ-ում հավատարմագրված անդամ պետությունների դեսպանները և պատվիրակությունները, ՄԱԿ-ի քարտուղարության տարբեր կառույցների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Քննարկումը նախագահել է UNICEF-ի գործադիր խորհրդի նախագահը, իսկ բացման խոսքով հանդես է եկել UNICEF-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:
 

Քննարկմանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը, ով ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության բնագավառում Հայաստանի անցած ուղին, ներկա վիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև ապագա ծրագրերն՝ այդ թվում կառավարության օրենսդրական նախաձեռնությունները: Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ տվյալ բնագավառում արձանագրված առաջընթացը հնարավոր է դարձել ՀՀ կրթության ու գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, հայկական ու միջազգային հասարակական կազմակերպությունների և դոնոր երկրների միջև համագործակցության ու հետևողական համատեղ ջանքերի արդյունքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: