• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Սումգայիթյան ողբերգության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

28 փետրվարի, 2013

Այս օրերին Նյու Յորք քաղաքում տեղի են ունենում 1988թ. Սումգայիթում  իրագործված ոճրագործության ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ:

Փետրվարի 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում մատուցվեց հոգեհանգստի արարողություն` ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների ու ամերիկահայերի` ներառյալ Ադրբեջանից մազապուրծ փախած եւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեծ թվով հայերի մասնակցությամբ:

Օրվա հիմնական բանախոս դեսպան Նազարյանն իր ելույթում, մասնավորապես,          նշեց, որ անհրաժեշտ է արթուն կեցվածք որդեգրել Ադրբեջանի կողմից նոր թափով իրականացվող վտանգավոր քարոզչության դեմ, որն աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ ԱՄՆ-ում, փորձում է նենգափոխել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների պատմությունը` հանդես գալով զոհի դերում եւ ծածկելով իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայերի: ՀՀ դեսպանը կոչ արեց համախմբվել հայոց պետականության, համայնքային կառույցների, եկեղեցու շուրջ` սանձազերծելու հայ ժողովրդի պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների ու արցախահայության ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները:

Փետրվարի 27-ին Հ.Բ.Ը.Մ.-ի կենտրոնատեղին հյուրընկալեց «Լեռնային Ղարաբաղ. սումգայիթյան հիշողություններից մինչեւ անկախ պետություն» խորագրով հուշ երեկո` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին, որի ժամանակ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի անգլերեն տարբերակն ու ներկայացվեց Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը լուսաբանող լուսանկարների ցուցահանդես:

Ձեռնարկին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը: Ըստ դեսպան Նազարյանի` սումգայիթյան ջարդերից 25 տարի  անց ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի ծանրագույն ոտնահարումների համար, եւ միջկառավարական ատյանները պետք է հարկադրեն Ադրբեջանին հարգելու միջազգային իրավունքի նորմերը` վերջ դնելով ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ իրականացրած ոճրագործությունների ու տարածաշրջանում ագրեսիա իրականացնելու համար անպատժելիությանը, ինչը կարեւոր է հարատեւ կայունություն, խաղաղություն ու արդարություն հաստատելու առումով:

Համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության անձնակազմից զատ միջոցառմանը մասնակցեցին նաեւ օտարերկրացիներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: