• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ԴԵՍՊԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՆ ՖՐԱՆՑՒՍԿՈՅՈՒՄ

02 մարտի, 2013

Մարտի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին:

Դիվանագետի օրը ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջև` դեսպանը խորհրդանշական համարեց իր` որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, այդ քաղաքում գտնվելը, քանի որ Սան Ֆրանցիսկոյում է ստորագրվել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց միջազգային միջկառավարական այդ հեղինակավոր կազմակերպությանը և այսօր շարունակում է հետևողականորեն մասնակցելու իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության, ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության համընդհանուր գործին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնացրեց ցեղասպանության կանխարգելմանը միտված Հայաստանի ջանքերը, խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու սումգայիթյան ողբերգության հետևանքների մասին ու այդ համատեքսում անդրադարձավ Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը: Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանի նախագահն ու կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությանն ու համախմբվածությանը` կարևորելով տարբեր երկրներում գործող հայկական եկեղեցիների, կազմակերպությունների, կառույցների, ԶԼՄ-ների, ինչպես նաև պարզապես մասնագետների ու անհատների դերակատարությունն այդ հարցում:

Դեսպան Նազարյանը խոսեց նաև վերջին տարիների ընթացքում Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության ու հայկական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների ու քննարկումների մասին, որոնք առնչվում են կազմակերպության օրակարգում ներառված մշակութային, սոցիալական ու կայուն զարգացման հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: